Օքլենդի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են կանանց վրա Facebook-ի ազդեցությունը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 11 հազար  մարդ, բոլորը 30 տարեկանից բարձր։ Դրանից հետո գիտնականները թեստեր են անցկացրել եւ շփվել են կամավորների հետ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 30 տարեկանից մեծ այն կանայք, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցում, իրենց չբավարարված են զգում, հայտնում է Planet- today-ը։

Հոգեբանները դա կապում են այն հանգամանքի հետ, որ կանայք սոցցանցերում տեսնում են երիտասարդ եւ սլացիկ կազմվածքով աղջիկների։ Իսկ նման  լուսանկարներ ժապավենում հաճախ են հանդիպում։ Ավագ սերունդը երիտասարդ եւ հմայիչ աղջիկների տեսնելիս սկսում է նախանձի զգացում ունեցալ։

Դրանից բացի, ընկնում է նրանց ինքնագնահատականը, նրանք սկսում են կոմպլեքսավորվել։ Գիտնականները կարծում են, որ այն կանայք, որոնք ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, իրենց ավելի երջանիկ են զգում։