«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել եւ պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը: ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 7-ին եւ նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 29-ին եւ, փաստորեն, որոշվել է զեկույցի գործն արագ գլուխ բերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























