ՌԴ Պաշտպանության նախարարության բազայի վրա ստեղծվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային արձագանքման կենտրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրը։
Ինչպես հայտնել է աղբյուրը՝ «Գործնական հարթակ է տեղափոխվել ՀԱՊԿ ՀԱԽ–ի՝ Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի՝ «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի մասին» որոշման իրականացումը»։
Աղբյուրը հավելել է, որ սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4 ժամանակահատվածում՝ հավաքական անվտանգության համակարգի միջոցների ու ուժերի օպերատիվ ու ռազմական պատրաստումը կատարելագործելու շրջանակում Հայաստանում կանցնեն խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։
Նրա խոսքով՝ ակտիվացել են նաեւ աշխատանքները՝ մինչեւ 2025թ ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման աշխատանքները, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ու փորձագետների խորհրդակցություններ։





























