Քանբերայում տեղի է ունեցել երկրի նոր վարչապետի ՝ Մալքոլմ Թերնբուլի երդմնակալության արարողությունը, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով Reuters–ը։ Իշխանական Լիբերալ կուսակցության անդամների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով՝ Ավստրալիայի նախկին վարչապետ Թոնի Էբոթը պարտվել է կապի նախկին նախարար Թերնբուլին։

Թերնբուլը հաղթել է ՝ հավաքելով 54 ձայն, իսկ Էբոթի օգտին քվեարկել էին 44–ը։ Խորհրդարանականները նաեւ կողմ են արտահայտվել, որ Ջուլի Բիշոփը պահպանի երկրի փոխվարչապետի պաշտոնը։