Հունգարիայի ոստիկանությունը մոտավորապես 9380 միգրանտների է ձերբակալել, որոնք փորձում էին մտնել Հունգարիայի տարածք՝ Սերբիայի հետ սահմանով, հայտնում է Gazeta–ն ՝ վկայակոչելով Reuters–ը։
Ձերբակալված միգրանտների այս թիվը ռեկորդային է տարեսկզբից մինչեւ այսօր։ Սահմանով երկիր մտնելու փորձը ձեռնարկվել էր երկուշաբթի օրը։





























