Քուվեյթի քրեական դատարանը յոթ մարդու մահապատժի է դատապարտել ՝ այս տարվա հունիսին շիական մզկիթում կատարված պայթյունի գործով, հայտնում է BBC –ի Ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Քուվեյթի պաշտոնական ԶԼՄ–ները։
Եվս ութ մարդ դատապարտվել է երկուսից մինչեւ 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ հունիսի 26–ին երկրի մայրաքաղաքի Իմամ Սադեկ մզկիթում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհվել էր 27 մարդ, 220–ն էլ վիրավորում էր ստացել։ Պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը։





























