Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որն սկսվել է նեղ կազմով բանակցություններով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նստաշրջանին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձեւաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: