Հայաստանի Ազգային ժողովում այս պահին ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ  նոր նստաշրջանի առաջին քառօրյան է եւ քննարկվելու են կազմակերպական հարցեր: Նախատեսվում է, որ խմբակցության նիստում կքննարկվի նաեւ, թե ով կլինի ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի նախագահը, ամենայն հավանականությամբ, կլինի Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար նշանակվելուց հետո:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան։