Սիրիացի 13 փախստական, այդ թվում՝ 4 երեխա, երեքշաբթի Էգեյան ծովում մոտորանավակի խորտակման հետեւանքով զոհվել են Թուրքիայի ափերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Dogan գործակալությունը։
Հունական Կոս կղզի ապօրինի միգրանտներ տեղափոխող մոտորանավակը խորտակվել է Թուրքիայի հարավարեւմտյան Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մոտ։ Փրկարարական աշխատանքների համար դեպքի վայր է ուղարկվել Թուրքիայի առափնյա ծառայության 5 մոտորանավակ։ Հաջողվել է փրկել 205 մարդու։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։





























