Հայաստանի իշխանությունը նոր դավաճանություն է գործում ժողովրդի մեջքի հետեւում։ Այդ մասին ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։

Ընդդիմադիրի խոսքով ՝ եթե իշխանությունը վախենալու ոչինչ չունենար, նա սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները բաց ու թափանցիկ կդարձներ։ Բայց հենց դա է, որ իշխանությունը չի ուզում անել։ «Եթե դուք վախենալու բան չունենայիք ՝ դուք հենց այդպես էլ կանեիք։ Բայց դուք չեք ուզում, որ ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվում։ Դուք հերթական դավաճանական քայլն եք անում մեր ժողովրդի մեջքի հետեւում»,– շեշտել է Զուրաբյանը։