Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, իր աշխատանքն է սկսել ՀՀ խորհրդարանի աշնանային նստաշրջանը (ֆոտոռեպորտաժ)։ Ներկա են գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում՝ նրանք, ովքեր հաճախակի չեն այցելում նիստերը՝ Վարդան Օսկանյանը եւ Կարեն Կարապետյանը։ Չի ներկայացել Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

Եռօրյա նիստի օրակարգում դրված հարցերից մեկը Սահմանադրական բարեփոխումների նախագիծն է։