Պաշտոնական Երեւանը ոչ հաստատում, ոչ հերքում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով՝ համանախագահները պարբերաբար առաջարկում են նման հանդիպումներ անցկացնել։ «Նման հանդիպման անցկացման փաստի մասին կտեղեկացվի նախօրոք»,- NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բալայանը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կազմակերպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում միջնորդները նախարարների հետ կքննարկեն մինչեւ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը։





























