ՀԱՊԿ կառույցները բացահայտել ու արգելափակել են 50 հազար կայք, որոնք զբաղվում էին ծայրահեղական կազմակերպությունների ՝ այդ թվում ԻՊ–ի համար գրոհայինների հավաքագրումով։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» եւ այլ ծայրահեղական կազմակերպությունների համար մեր երկրներից քաղաքացիներ հավաքագրող տեղեկատվական ռեսուրսների բացահայտման ու աշխատանքի խափանման գործողությունը հաջողությամբ իրականացվել է։ «Ընդհանուր առմամբ բացահայտվել է 57 հազար կայք, որոնք սպառնալիք են ներկայացնում հավաքական անվտանգության համար, դրանցից 50 հազարի գործունեությունը դադարեցված է »,- հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ընդ որում Բորդյուժան նշել է, որ դրանցից մի քանի նկատմամբ արդեն քննչական գործողություններ են տարվում։ Նա նաեւ շեշտել է, որ «Կենտրոնական ասիայի տարածաշրջանում գործող ծայրահեղական ուղղվածության ինտերնետային ռեսուրսների քանակի կտրուկ ավելացում է նկատվում»։





























