Արամ Գաբրելյանովի News Media տեղեկատվական հոլդինգի աշխատակիցներին աշխատանքային նոր պահանջներ են ներկայացրել։ Հիմա հոլդինգի լրագրողներին (այդ թվում LifeNews–ի աշխատակիցներին) արգելված է ներկայանալ որպես այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ֆինանսական հարաբերություններ հաստատել գործակալների ու նյուզմեյքերների հետ, նաեւ տեղեկություններ ստանալու համար մամուլի աշխատակցի վկայագրից բացի որեւէ այլ միջոց օգտագործել, հայտնում է Gazeta –ն։
Հրամանը ուժի մեջ է մտել սույն տարվա սեպտեմբերի 11–ից ու այն չկատարելու դեպքում հոլդինգի ղեկավարությունը լրագրողներին սպառնում է կարգապահական տույժերով՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացում։
LifeNews –ի գլխավոր խմբագիր Անատոլի Սուլեյմանովը հաստատել է այս նորամուծության փաստը՝ անվանելով այն ՝ «անցում քաղաքացիական լրագրությանը»։





























