Վրաստանում հաճախակիացել են ընտանեկան բռնությունների դեպքերը: Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, 2010թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հայտնաբերվել է տղամարդկանց կողմից բռնությունների 686 եւ կանանց կողմից՝ 71 փաստ:

ՆԳՆ-ում նշում են, որ սա միայն ոստիկանության կողմից արձանագրված դեպքերն են, իրականում այդ թիվն ավելի մեծ է:

Ամենից ակտիվ բռնությունների են դիմում Կախեթի շրջանում:

Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի, աշխարհում կանանց մոտ 20 տոկոսը տարբեր տեսակի բռնությունների են ենթարկվում: Ընտանեկան բռնությունը կանանց շրջանում աշխատունակության անկման եւ մահացության նույնքան լուրջ պատճառ է, որքան մալարիան, հաղորդում է Trend-ը: