Ուկրաինայի նախագահի կայքում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող խնդրագիր է հայտնվել։ Խնդրագրի հեղինակները պնդում են, որ եռամսյա աշխատանքի ընթացքում Սահակաշվիլին իր ոչ մի խոստում չի կատարել։
«Օդեսայի մարզի բնակիչները այդպես էլ չտեսան իրական բարեփոխումներ։ Սահակաշվիլիի բոլոր բարեփոխումները միայն բառերով են։ Կաշառակերության դեմ պայքարը տարվում է միայն հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում։ Ուկրաինայի նախագահին խնդրում ենք Միխայիլ Սահակաշվիլիին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է խնդրագրում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Այս պահին փաստաթուղթը ստորագրել է 56 մարդ։ Որպեսզի խնդրագիրը դրվի նախագահի քննարկմանը, անհրաժեշտ է փաստաթղթի հրապարակումից 3 ամիս անց հավաքել առնվազն 25 հազար ստորագրություն։





























