Սիրիայում ահաբեկիչների կողմից մարտնչում են ավելի քան 90 երկների ներկայացուցիչներ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Սիրիայում կռվում են ավելի քան 90 երկրներից եկած ահաբեկիչ գրոհայիններ, այսինքն թշնամին բազմամիլիոնանոց աջակցություն է վայելում տարբեր երկրներում, որոնք մարդկանց են ուղարկում այստեղ՝ ահաբեկիչների կողմից կռվելու համար»,– ասել է նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընդ որում Սիրիայի կառավարական ուժերը, նրա խոսքով, կարող են ապավինել բացառապես ներքին ռեսուրսներին, բայց պաշարներ դեռ կան։
«Պաշարներ դեռ կան։ Եվ դա մեզ թույլ է տալիս այսուհետ էլ պաշտպանել մեր երկիրը։ Մենք նաեւ համառություն ունենք ՝ չէ՞ որ պաշարները մարդկային ռեսուրսներով չեն սահմանափակվում, նաեւ կամք է պետք։ Իսկ կռվելու ու մեր հայրենիքը ահաբեկիչներից պաշտպանելու մեր կամքն այսօր ավելի ուժեղ է, քան առաջ։ Հենց նման իրավիճակն է հանգեցրել նրան, որ որոշ գրոհայիններ, որոնք սկզբում տարբեր պատճառներով կռվել են պետության դեմ, հասկացել են, որ սխալվել են ու որոշել են միանալ պետությանը։ Հիմա նրանք կռվում են բանակի հետ միասին, ոմանք մտել են զինված ուժերի կազմ, մյուսները իրենց մոտ են պահել իրենց զենքը ու գործում են Սիրիայի Զինված ուժերի հետ համատեղ ՝ Սիրիայի տարբեր կետերում»,– շեշտել է Ասադը։





























