Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանի Գայի պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա Արամ Օսիպյանը եւ 20-ամյա Հայկ Օսիպյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ Օսիպյանները ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունեն, վիճակները ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 00.44-ին Երեւանի Գայի պողոտայում` «Հայաթ¦ մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
«Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է սյանը եւ այրվում է: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24-ամյա Արամ Օսիպյանին եւ 20-ամյա Հայկ Օսիպյանին, որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:





























