Դամասկոսի եւ «Իսլամական պետության», ինչպես նաեւ այլ ահաբեկչական խմբավորումների միջեւ երկխոսությունն անհնար է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դրանք ուղղակի կազմակերպություններ չեն, որոնք պայքարում են պետության դեմ, ինչպես որոշները։ Ո՛չ։ Նրանք սնվում են ահաբեկչության գաղափարներով։ Այդ պատճառով նրանց հետ երկխոսությունը չի կարող իրական արդյունքի հանգեցնել։ Նրանց դեմ անհրաժեշտ է պայքարել, ոչնչացնող պատերազմ մղել։ Ոչ մի երկխոսություն լինել չի կարող»,- ասել է նա։

Միաժամանակ Ասադն ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են բանակցություն վարել քաղաքական ուժերի հետ, եթե դա կարող է նպաստել ահաբեկչության սպառնալիքի նվազեցմանը եւ որպես արդյունք՝ կայունության ամրապնդմանը։