Առաջին պատանեկան Օլիմպիական խաղերում այսօր` օգոստոսի 24-ին հրաձգության մրցաշարի օդամուղ ատճանակով 10մ մրցաձեւում հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Վարդումյանը: Նա հաղթահարել է որակավորման փուլը, սակայն եզրափակիչ դուրս գալ չի կարողացել: Վարդումյանը գրավեց 10-րդ տեղը: Չեմպիոն է հռչակվել ուկրաինացի Դենիս Կուշնիրովը: