Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն կարողանում է խոսել:   Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ տեղեկացնելով, որ վաղը նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի  հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: