Նոյեմբերյանի սահմանամերձ Բաղանիս գյուղում սեպտեմբերի 16-ի,  ավազակային հարձակում է եղել: NEWS.am-ին Բաղանիսի գյուղապետարանից հայտնեցին, որ  ներխուժել են Բաղանիսի բնակիչ Արարատ Հարությունյանի տուն, այս պահին իրավապահները նրանց տանն են, նախաքննություն է կատարվում:

«Նա գյուղում խանութ ունի,  չեմ կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են գիշերն հարձակվել նրանց վրա, այս պահին նախաքննություն են անում»,-ասաց աշխատակիցը: