Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 20/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: