Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վ. Գ.-ին պատկանող «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 19-ամյա Արման Խ.-ն:
Վերջինս ինքնակամ ներկայացել եւ տվել է խոստովանական բացատրություն:




























