Տաջիկստանում Ռամիթի կիրճում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է հանցավոր խմբավորման ղեկավար, Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդան: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ուժային կառույցների աղբյուրները:
Նրանց տվյալներով, ոչնչացվել են նաեւ ապստամբ գեներալի մի քանի կողմնակիցներ: Հակաահաբեկչական գործողության գոտում, որտեղ սեպտեմբերի 15-ից բախումներ են տեղի ունենում ուժայինների ու ապստամբների միջեւ, այսօր առավոտյան լրացուցիչ ուղղաթիռային ավիացիա եւ անօդաչու սարքեր են ուղարկվել:




























