Եմենի վարչապետ Խալեդ Բահահը չորեքշաբթի առավոտյան վերադարձել է երկրի ժամանակավոր մայրաքաղաք՝ Ադեն։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով «Ալյ Արաբիա» հեռուստաալիքը։

Նրա տեղեկություններով ՝ եմենյան կառավարության ղեկավարը ժամանել է Ադեն ՝ «պաշտոնական կառավարության առջեւ դրված խնդիրների կատարման եւ երկրի գործերը կառավարելու համար»։ Եմենի վարչապետի հետ միասին Էր Ռիյադից, որտեղ առաջ գտնվում էր կառավարության անդամների մեծամասնությունը, ժամանակավոր մայրաքաղաք է վերադարձել յոթ գործող նախարար՝  այդ թվում ՆԳ նախարարը, ծրագրման ու միջազգային համագործակցության նախարարը, Ֆինանսների փոխնախարարը, նաեւ Բահահի կառավարության մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Առայժմ հայտնի չէ, թե վարչապետն ու կառավարության անդամները որքան ժամանակ են մտադիր մնալ Ադենում, որը երկրի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ։ Ավելի վաղ Բահահը ու մի քանի նախարարներ արդեն արել էին կարճատեւ ուղեւորություններ դեպի Եմեն։ Նրանք սահմանափակվել էին մի քանի օրով ու Եմենի ժամանակավոր մայրաքաղաքում կատարած մի քանի ճանաչողական այցերով։