ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները կարող էին ոչնչացնել ԻՊ ահաբեկչական խմբավորումը, եթե միայն ցանկանային դա։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անդրադառնալով ԻՊ-ի դեմ Արեւմուտքի պայքարի մարտավարությանը՝ Ասադը ենթադրել է, որ նրանք ԻՊ-ի դեմ օգտագործում են մեկ այլ ահաբեկչական խմբավորում՝ «Ջաբհաթ ան Նուսրա»-ն, բայց միայն այն պատճառով, որ Իպ-ը ինչ-որ չափով դուրս է եկել նրանց վերահսկողությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ նրանք ուզում են ոչնչացնել ԻՊ-ը։ Եթե ցանկանային, կարող էին դա անել»,- հայտարարել է Սիրիայի նախագահը։