Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր առնվազն 6 ամիս եւ ավել գործունեություն ծավալած փոքր եւ միջին ձեռնարկատերերին: Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով:
Վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու եւ հիմնական միջոցներ:
Բիզնես վարկը տրամադրվում է պարզեցված եղանակով, անհրաժեշտ է միայն, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը եւ 2 բանկային օրվա ընթացքում կտեղեկացվի բանկի նախնական որոշման վերաբերյալ:
Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկը առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում, ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%:




























