Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 16-ին կազմել է 65.59 ռուբլի՝ նվազելով 1 ռուբլի 10 կոպեկով։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազել է 1 ռուբլի 33 կոպեկով եւ կազմել 73.85 ռուբլի։ Ռուբլու դիրքերի կայունացմանը նպաստել է նավթի թանկացումը։ Brent տեսակի նավթի մեկ բարելը Լոնդոնի բորսայում թանկացել է 1.7 տոկոսով եւ կազմել 48.61 դոլար, գրում է Lenta-ն։




























