Հունաստանի առափնյա ծառայությունը Լեսբոս, Խիոս, Սամոս եւ Հռոդոս կղզիներում 770 ապօրինի ներգաղթյալի է փրկել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տեղեկություններով՝ փախստականներին փրկել են Էգեյան ծովում իրականացրած 19 փրկարարական գործողությունների շնորհիվ։

Հաղորդվում է, որ մի քանի հարյուր փախստական ինքնուրույն կարողացել են ափ դուրս գալ, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ներգաղթյալները փորձում էին Թուրքիայից  անցնել Եվրոպա։