Հյուսիսային Կորեայում փակել են արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների մուտքը Facebook եւ YouTube։ Համապատասխան ծանուցումը նրանց ուղարկել է «Աստղ» պետական մատակարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընկերության աշխատակիցները սպառնալիք, զրպարտանք եւ ԿԺԴՀ կառավարական մարմինների հասցեին քննադատություն պարունակող ինտերնետ ռեսուրսների համար հասանելիություն չեն ապահովի»,- ասված է հայտարարության մեջ։