Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն զրկվել է Չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Դա նշանակում է, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանը զրկվեց տղամարդկանց մենասահքում չեմպիոնի ամենահավանական հավակնորդից: Իսկ քանի որ Յագուդինից եւ Պլյուշչենկոյից հետո, ռուսական մենասահքում արժանի սերնդափոխութուն տեղի չի ունեցել, առաջիկա տարիներին Ռուսաստանը գործնականում չի կարողանա հավակնել մեդալների` ձմեռային ամենահեղինակավոր մրցաձեւերից մեկում:

Պլյուշչենկոյի որակազրկման պատճառն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին առանց մարզաձեւի ֆեդերացիային տեղյակ պահելու կոմերցիոն սառցե շոուներին մասնակցելն է: Սակայն մարտին կայացած աշխարհի առաջնությանը Պլյուշչենկոն չէր մասնակցել` պատճառաբանելով վնասվածքը: