Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «Հայազն» կուսակցությունը Մատենադարանի մոտից երթով կշարժվի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վաչության անդամ Արմեն Մկրտչյանը: Նա նշեց, որ ինքնիշխանության երթ է լինելու՝ ընդդեմ գործող Սահմանադրության փոփոխությունների եւ ՀՀԿ իշխանության:

«Իշխող կուսակցությունը տարիներ շարունակ ապօրինաբար յուրացնելով իշխանությունը՝ մեր ինքնիշխանությունը առեւտրի առարկա է դարձրել: Անկախության օրը մենք եւս մեկ անգամ պետք է ոչ ասենք եւ ԵՏՄ-ին, եւ Սերժ Սարգսյանի հեղինակած սահմանադրությանը, եւ ՀՀԿ իշխանությանը»,- ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամը: