Տաջիկստանի ոստիկանները նախօրեին ձերբակալել են Իսլամական վերածնունդ կուսակցության գրեթե բոլոր առանցքային անդամներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվել է կուսակցության փոխնախագահ Մահմադլի Հաիթը, առաջին փոխնախագահ Սաիդումար Հուսեյնին, կուսխորհրդի անդամ Վոհիդհոն Քոսիդինովը եւ հայտնի աստվածաբան Զուբայդոլլա Ռոզիկը։

Բացի այդ, ձերբակալվել է կուսակցության շրջանային բջջի ղեկավար Ռահմաթուլլա Ռաջաբը։

Նրանց մեղադրանք չի ներկայացվել։