Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամպը բանավեճերի ընթացքում հայտարարել է, որ եթե ինքը ԱՄՆ նախագահ ընտրվի, կկարողանա «լեզու գտնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ը:
«Ես կարող էի լեզու գտնել Պուտինի հետ»,- ասել է միլիարդատերը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար Աասադի ռեժիմին Մոսկվայի ցուցաբերած ռազմական օգնության կապակցությամբ:
«Ես կխոսեի նրա հետ, ես նրա հետ լեզու կգտնեի: Ես հավատում եմ, որ դա ինձ կհաջողվեր, բայց ես կարող եմ սխալվել, այդ դեպքում գուցե ստիպված կլինեի մեկ այլ ճանապարհ ընտրել, բայց ինձ թվում է ՝ ես կկարողանայի լեզու գտնել համաշխարհային շատ առաջնորդների հետ, ում հետ այս երկիրը չի կարողանում լեզու գտնել»,- հավելել է Թրամփը:




























