Ռուսաստանի Պերմի երկրամասում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մարդ է զոհվել: Նրա մահվան ակամա մեղավորն է դարձել շունը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Բերյոզնիկի քաղաքի երկու բնակիչ կիրակի որսի էին գնացել Ուսոլսկովո շրջանի անտառ: Նրանց հետ էր նաեւ շունը, որը հետագայում ճակատագրական դեր է կատարել տղամարդկանցից մեկի ճակատագրում: Երկու որսորդներն էլ զենք կրելու թույլտվություն ունեին ու ուղեգրեր: Մի քանի կիլոմետր անցնելուց հետո տղամարդիկ որոշել են հանգստանալ, նստել են ու զենքը դրել իրենց կողքին: Շունը, որը պառկած էր նրանց կողքին, ինչ- որ պահի պատահաբար սեղմել է հրացաններից մեկի ձգանը: Հրացանի փողն ուղղված էր որսորդներից մեկի վրա: Տղամարդը վայրկենապես մահացել է:
Ոստիկանները այս փաստով ստուգումներ են սկսել, բացառված չէ, որ կատարվածը դժբախտ պատահար կհամարվի:




























