Ազատամարտիկների դաշինքն ամենայն հավանականությամբ դեմ է արտահայտվելու Սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց դաշինքի անդամ, ազատամարտիկ, Ապարանի գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«Մենք այդ հարցն ընդլայնված խորհրդով ենք քննարկելու, բայց կարծում եմ՝ դաշինքի անդամներից շատերը դեմ կարտահայտվեն»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը՝ նշելով, որ ինքը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Մինչդեռ դաշինքի անդամ, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ իր տեսակետը հայտնել Սահմանադրության նոր նախագծի մասին. «Նիստը կլինի, մենք կորոշենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Նշենք, որ տարվա սկզբին իշխանափոխություն պահանջող Ազատամարտիկների դաշինքը վերջին շրջանում պասիվ է եւ քաղաքական որեւէ հայտարարություն չի անում: