ԱՄՆ-ի համար խնդիրներ են ստեղծում ոչ թե Ռուսաստանն ու Չինաստանը, այլ իրենք՝ ամերիկացիները։ Այս մասին Business Roundtable կլոր սեղանի շրջանակներում խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ նախագահը պատասխանել  երկրի տնտեսության, կիբերանվտանգության եւ չին-ամերիկյան հարաբերությունների մասին հարցերին։

«Աշխարհում չկա ոչ մի պետություն, այդ թվում՝ Չինաստանը, որ մեզ չնախանձի։ Մեր խնդիրն այն չէ, որ ենթադրենք Չինաստանը կճնշի մեզ բանակցությունների ժամանակ, կամ որ պարոն Պուտինը ռազմավարական պարտության կմատնի մեզ։ Սրանք մեր խնդիրները չեն, մեր խնդիրը մենք ինքներս ենք»,- հայտարարել է Օբաման։