ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը՝ Ջեբ Բուշը, մրցակիցների հետ հեռուստաբանավեճի ընթացքում առաջարկել է 10-դոլարանոց թղթադրամի վրա տպել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի պատկերը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն։
Բուշը հայտարարել է, որ կնախընտրեր թղթադրամի վրա տեսնել ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գործընկերուհուն, սակայն նշել է, որ դա անօրինական է, քանի որ վերջինս ամերիկուհի չէ։
«Նա ուժեղ ղեկավար էր, ինչպիսին պետք է մեզ Սպիտակ տանը։ Թեթչերն ուժեղ առաջնորդ էր, նա Մեծ Բրիտանիան տարավ դեպի բարգավաճում»,- պարզաբանել է Բուշը։




























