Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության վարկանիշային աղյուսյակում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը, հայտնում է Global Firepower-ը։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել ավելի քան 50 գործոն՝ սկսած ռազմական տեխնիկայի քանակից եւ ենթակառուցվածների մասշտաբներից մինչեւ մարդկային ռեսուրսներն ու ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը։

Հարեւան Ադրբեջանը զբաղեցնում է 63-րդ տեղը՝ ավելի քան 3 մլրդ դոլար ռազմական բյուջեով, Վրաստանը 75-րդ տեղում է, իսկ Թուրքիան՝ 10-րդ։

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ը, իսկ նրան հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։