Սեպտեմբերի 16-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Հասրաթյան փողոցի 6 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 31-ամյա Գեւորգ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: