Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դեռ չի որոշել՝ կողմ է քվեարկելու Սահմանադրության նոր նախագծին, թե ոչ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ այդ հարցը դեռ չի քննարկել իր կուսակցության հետ:
«Ուշի ուշով հետեւում ենք Սահմանադրության նախագծի քննարկումներին: Հնարավոր է՝ այո քվեարկեմ, հնարավոր է՝ ոչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե արդյոք որոշում կայացնելուց առաջ քննարկելու է հարցը նաեւ խմբակցության անդամների հետ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ես պարտավոր եմ համաձայնեցնել իմ կուսակցության տեսակետը: Ես նրանց հետ որեւէ խնդիր չունեմ, եթե իրենք ունեն, դա իրենց խնդիրն է»:
Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ խմբակցությունից ոչ ոք իր հետ չի խոսել նախագահի հետ հանդիպման մասին, առավել եւս ինքն այնպիսի պահվածք չունի, որ իր հետ նման թեմաներով խոսեն:
Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպումից հետո լարվել են Լյուդմիլա Սարգսյանի հարաբերությունները ՀԱԿ-ի հետ:




























