Գերմանիայի՝ փախստականների եւ միգրացիայի հարցերով դաշնային վարչության ղեկավար Մանֆրեդ Շմիդթը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Ինչպես հայտնել են Գերմանիայի ՆԳՆ-ից, Շմիդթը հրաժարական է տվել անձնական պատճառներով։
Հաղորդվում է, որ գերատեսչությունը վերջին ժամանակներս բազմիցս քննադատության էր ենթարկվում միգրանտների ռեկորդային հոսքի պայմաններում դիմումների մշակման եւ օթեւան տրամադրելու գործողությունները ժամանակին չկատարելու համար։




























