Մասիս քաղաքի բնակիչ 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սեպտեմբերի 16-ին սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ է խմել, ապա սնդիկի օքսիդ է խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին:

Ինքնասպանության փորձ կատարելու առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում:

Մասիսի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ մայրը եւ դուստրն այժմ իրենց մոտ են, վիճակների մասին տեղեկություն հայտնել չեն կարող, տնօրենը տեղում չէ: