Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները վարչապետին փոխանցելը վնաս չի հասցնի Հայաստանի պաշտպանունակությանը։ Այս մասին սեպտեմբերի 17-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Նա նշեց, որ եթե Հայաստանի նախագահը Կառավարության վրա ազդեցության լծակներ չունենա, ապա այդ գործառույթները նրան փոխանցելն արդարացված չէ, քանի որ պաշտպանության կազմակերպման բոլոր ռեսուրսները գտնվում են գործադիր իշխանության ձեռքում։ «Իսկ քանի որ այն ղեկավարում է վարչապետը, ապա նա կարող է օպերատիվ որոշում կայացնել»,- հավելեց Պողոսյանը։




























