Գերմանիան փախստականների մեծ հոսքի պատճառով անձնագրային ստուգման ռեժիմ է սահմանել Չեխիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Ինչպես հայտարարել են Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչները, միջոցները ձեռնարկվել են երկիր մուտք գործող մարդկանց հոսքը կարգավորելու համար։

Ավելի վաղ Գերմանիան սահմանային վերահսկման ռեժիմ էր սահմանել Ավստրիայի հետ։