Այսօր տեղական ժամանակով ժամը` 9:34-ին Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից դեպի 17 կմ դեպի հյուսիս արևելք տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Դրանից հետո տեղի է ունեցել 1.2 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին գրեթե նույն տարածքում եւս մեկ երկրաշարժ էր գրանցվել: Այն գրանցվել էր ժամը 12:34-ին Գառնի գյուղից 10 կմ հյուսիս: Երկրաշարժը եղել է 3, 6 մագնիտուդով, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Այն զգալի է եղել Երևանում և մոտակա բնակավայրերում` 3-4 բալ: