Իռլանդիայի խոշորագույն ավտոմոբիլային թունելում բռնկված ուժեղ հրդեհի պատճառով երկրի մայրաքաղաքի հյուսիսում զգալիորեն դժվարացել է երթեւեկությունը: Ինչպես հայտնել են քաղաքի արտակարգ ծառայություններից՝ միջադեպը տեղի է ունեցել բեռնատարի այրվելու պատճառով:

«Տեղում աշխատում են տասը հրշեջ խմբեր,- հայտնել են «ՏԱՍՍ»-ին տեղի ոստիկանությունից,- Այս պահին մենք տուժածների մասին ոչ մի տեղեկություն չունենք» Վեց մարդ է տարհանվել: Թունելն այս պահին փակ է, մոտակա մայրուղիներում մի քանի կիլոմետր երկարության խցանումներ են առաջացել:

Դուբլինի նավահանգստային թունելը բացվել է 2006 թ: Դրա երկարությունը  4.5 կմ է: Սա քաղաքի կենտրոնից մայրաքաղաքի օդանավակայան հասցնող ամենաարագ ճանապարհն է: