Ամստերդամ-Փարիզ Thalys ուղեւորատար գնացքից ահաբեկչության վտանգի առկայության պատճառով Ռոտերդամում տարհանվել են ուղեւորները։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTL գործակալությունը։

Կասկածի տեղիք էր տվել զուգարանում փակված ուղեւորը, որը, ականատեսների վկայությամբ, վագոն էր մտել գնացքի շարժվելուց մեկ րոպե առաջ։ Նախնական վարկածի համաձայն՝ նա սպառնացել էր ռումբ պայթեցնել։

Ռոտերդամի կենտրոնական կայարանի բոլոր ուղեւորները տարհանվել են։ Տուժածներ չկան։ Կասկածյալը ձերբակալված է։