Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին կժամանի Մոսկվա՝ Մայր մզկիթի բացման արարողությանը մասնակցելու եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, Թուրքիայի նախագահը ներկա է լինելու Մոսկվայում Մայր մզկիթի բացման միջոցառմանը։ Այդ կապակցությամբ նա կհանդիպի նաեւ ՌԴ նախագահի հետ։

Մենք ակնկալում ենք, որ եթե միջոցառմանը մասնակցի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, ապա Պուտինը հանդիպում կունենա նաեւ նրա հետ»,- պարզաբանել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե Պուտինը կմասնակցի արդյոք մզկիթի բացման արարողությանը, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ դեռեւս չի կարող ասել։